«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը նախօրեին նիստ է արել և որոշել, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին:
ՀՀԿ-ն, փաստորեն, Ծառուկյանի թեկնածուին նախընտրել է իր անդամից Պալաչից (Արթուր Հարությունյան), ում մինչև փետրվարյան սկանդաւային իրադարձությունները հաջողությամբ օգտագործում էր Ծառուկյանի դեմ: Ի դեպ, դեռ անցյալ շաբաթ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, երբ լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմագանովին հարցրել էին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն Աբովյանում իր կուսակից Պալաչն է սատարելու, Շարմազանովը հայտարարել է, թե որոշումը թողնում են Կոտաքի մարզային կառույցի հայեցողությանը: Հունիսի 7-ին նշանակված արտահերթ ընտրություններում թեկնածուների առաջադրումները սկսվելու են մայիսի 13-ից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։