
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի` Ճոյտի կալանքի տակ գտնվելու ընթացքում մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ օգնության առաջարկ են արել նրան: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց պատգամավորը` հրաժարվելով կոնկրետ անուններ նշել. «Շատ շատերը եղան, օգնության ձեռք մեկնեցին, սակայն, կներեք, չեմ կարող անուններ տալ, դրա իրավունքը չունեմ»: Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը վարկային պարտավորությունները չկատարելու համար կալանքի տակ մնաց երկու ամիս եւ ստորագրությամբ ազատ արձակվեց 169 միլիոն դրամ ֆինանսների նախարարությանը վճարելու արդյունքում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: