
Այսօր կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ օրեր առաջ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) 2015 թվականի առաջին եռամսյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում:
«ԾԻԳ-երի հարցով միլիարդների ներդրումներ են կատարվել, բայց ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, քան կատարված աշխատանքների մասին: Վերջին անգամ նրանց հետ հանդիպման ժամանակ զգուշացրել եմ հեռու մնալ կոռուպցիոն դրսևորումներից, այլապես կազատվենք նման պաշտոնյաներից և ավելին` հետամուտ կլինեմ նրանց` օրենքով պատժելուն», – նշեց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը ընդգծեց, որ քաղաքացին պետք է իմանա, թե ուր են գնում այդ գումարները: