
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ մայիսի 7-ին`ժամը 00:10-ի դրությամբ, Մեղրու տարածաշրջանում տեղում է ձյուն:
Ձյան տեղումների պատճառով թեթև մարդատար 4-5 ավտոմեքենա արգելակել են Քաջարան – Մեղրի ճանապարհահատվածում և չեն կարողանում շարունակել ընթացքը:
Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: