«Ժողովուրդ» օրաթերթի՝ ««Բոքսի հայաթի» Նադալի ու դատավորի որդու արանքում» վերնագրով հոդվածի հրապարակումից հետո Երեւանի բնակիչ Հրեղեն Խաչատրյանի տուն է գնացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի նախագահ Տիգրան Պետրոսյանի որդին՝ Շահեն Պետրոսյանը: Նա տիկին Հրեղենին խնդրել է իր առաջարկած տարբերակով լուծել խնդիրը. ինքը գումար տա Հրեղենին եւ նրանից հետ գնի իր ծանոթ Վահան Նադարյանի՝ խնդրո առարկա տունը, որը վերջինս մեկուկես տարի առաջ 35 մլն դրամով վաճառել է Հրեղենին, եւ հարցը փակվի: Սակայն Հ. Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ հրաժարվել է ընդունել առաջարկը եւ ասել, որ եթե ինքը՝ Շահենը, խնդիր ունի Նադարյանի հետ, թող գնա, նրա հետ հարցերը լուծի, վերջինս էլ ազատի իր՝ օրինական կարգով ձեռք բերած տունը. «Ես տուն եմ առել, 2 տարի դուրս չեն գալիս, թող դուրս գան, իրար հետ ինչ ուզում են՝ անեն»:
Երեկ փորձեցինք հեռախոսով կապվել նաեւ Շահեն Պետրոսյանի եւ Վահան Նադարյանի հետ՝ պարզելու, թե նրանք հանդիպել են՝ իրենց գումարային խնդիրները լուծելու նպատակով: Սակայն նրանցից առաջինի հեռախոսն անջատված էր, իսկ Նադարյանի հեռախոսով մեզ հետ խոսեց նրա եղբայր ներկայացած անձը եւ ասաց. «Հրեղե՞նն ա ասել Ձեզ, որ բնակարան ա գնել: Չէ՛, ինքը բնակարան չի գնել»: Երբ նրան ասացինք, որ Վահանի եղբայրը եւս առքուվաճառքի պայմանագրում ստորագրել է, պատասխանեց. «Հա՛, ըտեղ գրանցված եմ ես: Հրեղենը բնակարան չի գնել, իրա տղուց տոկոսով փող ենք վեկալել, եղբայրս: Իրար հետ ինչ-որ պայմանագիր են կնքել… ինքը գնացել էր, մի ամիս հետո ինքը մեզի հանեց դուրս»: Հիմա որտե՞ղ եք ապրում: «Այդ տանը»,-եղավ պատասխանը:
ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ ՉԿԱ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ