Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռադիոյի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.
«Ռադիոյի հարգելի աշխատակիցներ,
շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ռադիոյի օրվա առթիվ:
Ստեղծման օրից ի վեր ռադիոն հանրության համար եղել և մնում է ոչ միայն իրազեկման կարևոր միջոցներից, այլև տեղեկատվություն ստանալու հարմար ու մատչելի եղանակներից մեկը: Ժամանակակից տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում, անգամ, այն շարունակում է մեր կյանքի անբաժան ու օգտակար ուղեկիցը լինել:
Այս հանգամանքն, անշուշտ, որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է, և պետք է ուրախությամբ փաստեմ, որ դուք՝ ռադիոյի նվիրյալներդ, պատվով ու սրտացավությամբ կատարում եք ձեր աշխատանքը: Համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակելու եք անաչառ և օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրել մեր հանրությանը՝ այդպիսով նաև ձեր նպաստը բերելով մեր երկրի ու մայրաքաղաք Երևանի բնակչության բարօրությանը:
Մաղթում եմ անխափան եթեր, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ՝ ձեր կարևոր ու պատասխանատու գործում»: