
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնեց, որ իրենք մեկնելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին, այնուհետև վերադառնալու են Հայաստան և մասնակցելու նաև մայիսի 9-ին այստեղ տեղի ունեցող միջոցառումներին:
Վարչապետը ընդգծեց` քանի որ ՀՀ նախագահը Հայաստանում չէ, մայիսի 9-ին նվիրված միջոցառումները համակարգելու է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: