Հիմնադիր խորհրդարանը դիմում է դեսպանատներին` քաղբանտարկյալներին ազատելու գործում աջակցություն խնդրելով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Հիմնադիր խորհրդարանի անդամները օտարերկրյա դեսպանատների և միջազգային կազմակերպությունների առաջ բողոքի ակցիաներ են անցկացնում: Ինչպես Armlur.am-ին հայտնեց ՀԽ անդամ Վարուժան Ավետիսյանը, նրանք շարժվել են Հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մոտից և վաղ առավոտից այցելել են Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ռուսաստանի և մի քանի այլ դեսպանատներ, ինչպես նաև միջազգային մի քանի կառույցներ:

Տեղեկացնենք, որ Հիմնադիր խորհրդարանն այս կերպ փորձում է իր բողոքի ձայնը բարձրացնել միջազգային կառույցներին` քաղբանտարկյալներին ազատ արձակելու գործում իրենց աջակցելու դիմում-խնդրանքով:

Հիշեցնենք, որ ՀԽ անդամներ Ժիրայր Սէֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը և Գարեգին Չուգասզյանը վաղաժամ ազատ են արձակվել երկամսյա կալանքից:




Լրահոս