Թեեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, այնուհանդերձ, ամերիկահայության մեծամասնությունը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել` քվեարկել գործող նախագահ Բարաք Օբամայի, թե հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի օգտին: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այս մասին ասել է California Courier պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը. «Այս ընտրություններին ամերիկահայությունը փոքր-ինչ զարմանալի կացության մեջ է: Երկու թեկնածու կա` մեկը իշխող նախագահ Օբաման է, որ չորս տարի առաջ խոստացավ, թե կճանաչի Հայոց Ցեղասպանությունը, սակայն այդ խոստումն այդպես էլ չկատարեց: Ամերիկահայության մեծամասնությունը հուսախաբ է եւ հավանաբար քվե չտա Օբամայի վերընտրությանը: Ինչ վերաբերում է Միթ Ռոմնիին, ապա նա ո՛չ նման խոստում է տվել եւ ո՛չ էլ հանդիպել է հայ համայնքի հետ: Նա հայ համայնքի հետ կապ չունի, եւ համայնքը պատճառ չունի նրան քվե տալու»: Նշենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին:
ՀԱՐՑ. Բարաք Օբամա՞, թե՞ Միթ Ռոմնի. ո՞ր թեկնածուի շանսերն եք բարձր գնահատում, եւ ո՞վ է Հայաստանի համար ձեռնտու:
ՊԱՏԱՍԽԱՆ. Հետեւում եմ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների շուրջ ծավալվող իրադարձություններին: 2012թ. հոկտեմբերի 3-ին, ինչպես նաեւ 12-ին ԱՄՆ-ում ընթացել են նախագահի թեկնածուների, ինչպես նաեւ փոխնախագահների բանավեճերը: Պետք է նշեմ, երկու դեպքում էլ հաղթանակը հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի օգտին էր, սակայն նկատում ենք, որ պայքարը ավելի է թեժանում, եւ նախօրեին տեղի ունեցած բանավեճից հետո Բ. Օբամայի հնարավորություններն ավելի մեծացան: Մենք շատ պատասխանատու ժամանակ ենք մտնում, եւ չափազանց շատ անակնկալներ կլինեն: Սովորաբար մենք նման մեծ գերտերությունների ընտրությունները պայմանավորում ենք այդ երկրի առաջին դեմքի վերաբերմունքով՝ մեզ համար անսահման կարեւորություն ներկայացնող Հայոց Ցեղասպանության հարցով, որի 100-երորդ տարելիցը կլինի 2015թ.-ին: Օբաման, ճիշտ է, խոստացել էր, բայց այս 4 տարիների ընթացքում չարտաբերեց Հայոց Ցեղասպանություն բառը, սակայն պետք է հասկանալ, որ հանրապետական Միթ Ռոմնին էլ շրջանցել է մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցերը: Եւ եթե այդ տեսանկյունից ենք նայում, ապա տարբերություն չկա, եւ Բ. Օբամայի ընտրվելը ավելի գերադասելի է:
ԱԺ արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողովի անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Դեռեւս պարզ չէ, թե ով կարող է հաղթել, քանի որ երկու թեկնածուների տոկոսային հարաբերությունները 2-3 տոկոսի մեջ է, բայց պետք է ասեմ, որ երեւի թե կմիանամ Ամերիկայի մեր հայրենակիցների կարծիքին, որ այս անգամ նրանք ոչ մեկին չեն պաշտպանի եւ ձայն չեն տա: Դա շատ արդարացի որոշում է, քանի որ մենք պետք է դադարենք հավատալ ԱՄՆ-ի նախագահների սուտ խոստումներին: Ինչքան սպասում ենք իրենց խոստումների կատարմանը, մեզ այդքան խաբում են: ԱՄՆ-ում մեր հայրենակիցները, այնտեղի կուսակցություններն ասել են, որ ո՛չ Օբամայից, ո՛չ Ռոմնիից չպետք է սպասելիք ունենալ: Ռոմնին քարոզում է պատերազմ Իրանի դեմ, ինչը նշանակում է իրանահայության ոչնչացում, ու նա ի՞նչ խոստում պետք է տա հայությանը, որ հայությունն իր ձայնը տա այդ մորմոնին:
քաղաքագետ
Պատրաստեց՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ