
Վայոց ձորի մարզպետարանից հայտնում են, որ մայիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ժամը 05:00-ի սահմաններում Ելփին գյուղի վարչական տարածքում (Երևան-Մեղրի ավտոճանապարհի 100-րդ կմ) Գորիս քաղաքի բնակիչ, 26-ամյա Նարեկ Մուսայելյանն իր վարած Ford Transit մակնիշի 32 ԼՍ 794 համարանիշի ավտոմեքենայով մխրճվել է մայրուղով դեպի արտագնա արոտավայր տեղափոխվող ոչխարի հոտի մեջ, որի հետևանքով մոտ 70 գառ ու ոչխար է սատկել:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի