Մոսկվայի օդանավակայանները 50 րոպե ընդմիջում են անում` Հաղթանակի զորահանդեսի գլխավոր փորձի անցկացման պատճառով:
Օդանավակայանները դադարեցրել են թռիչքի ու վայրէջքի թույլտվություն տալ Մոսկվայի ժամանակով ժամը 10:30-ի դրությամբ, սահմանափակումը կգործի մինչ 11:20-ը, հայտնել են Ռոսավիացիայից:
Սա կապված է նրա հետ, որ երկնքում լինելու է ինքնաթիռների ու ուղղաթիռների դիրքավորում, որոնք օդ են բարձրանալու տարբեր օդանավակայաններից:
Համանման սահմանափակումը կգործի նաև մայիսի 9-ի զորահանդեսի ժամանակ: