Մեծ Բրիտանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքներով էլ կորոշվեն կառավարության կազմն ու երկրի զարգացման ուղղությունը` մոտակա 5 տարիներին: Այսօր առավոտյան երկրի բոլոր շրջաններում բացվել են ընտրատեղամասեր: Բրիտանացիներն ընտրում են համայնքների պալատի ողջ կազմին, որն էլ պետք է հավանության արժանացնի նախարարների կաբինետի գլխավոր որոշումները:

Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով առավոտյան ժամը 07:00-ից մինչ 22:00-ն: Յուրաքանչյուր կոնկրետ շրջանում ընտրողները կքվեարկեն ոչ թե կուսակցության, այլ կոնկրետ թեկանծուի օգտին և կհաղթի նա, ով կհավաքի ձայների մեծամասնությունը:




Լրահոս