ԱԺ-ն այսօր շարունակում է իր աշխատանքները: Նիստը մեկնարկեց մի շարք օրենքների ընդունմամբ։ Նախ առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի զինված ուժերում ներքին ծառայության կանոնագրքի փոփոխությունների մասին» օրինագիծը։
Իսկ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ստացավ 95 կողմ, 6 դեմ և 14 ձեռնպահ ձայներ:
Մինչ այդ, վարման կարգով խոսեցին բոլոր խմբակցության ներկայացուցիչները, որոնցից 4-ը ողջունեցին նախագծում կատարված փոփոխությունները: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ այս օրենքով ավելացվում է բեռը հասարակության վրա, և ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ի պատասխան նշեց. «Աչքներս լույս, հիմա քվեարկություն»։