Այսօր կկայանա օլիմպիական բրոնզե մեդալակիր, ծանրորդուհի Հռիփսիմե Խուրշուդյանի հարսանեկան արարողությունը: Հռիփսիմեն ամուսնանում է ծանրամարտիկ, մարզիչ Տարոն Թովմասյանի հետ: Նրանց հարսանիքը կանցնի հայկական ավանդական ձեւով: Ըստ շրջանառվող լուրերի՝ զույգի քավորը Գագիկ Ծառուկյանն էր լինելու: Սակայն պարզվեց, որ դրանք ընդամենը բամբասանքներ են: Հարսանեկան հանդեսը տեղի է ունենալու «Շանթ» ռեստորանային համալիրում:
ԲԱՐԻ ԲԱԽՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ