Օրեր առաջ Թեհրանից Հայաստան վերադարձավ իրանահայ երգիչ, երգահան Արազ Դարեն: Այստեղ նա անավարտ աշխատանքներ ունի՝ նոր երգ («Փակ ուղի») եւ տեսահոլովակ: Նոյեմբերի 5-ին էլ Արազը կմեկնի Լոս Անջելես, որտեղ տեղի կունենա նրա մենահամերգը:
Ի դեպ, երգիչն ինքն է գրում իր երգերը: Շատ հայ երգիչ-երգչուհիներից ստանում է առաջարկներ նաեւ իրենց համար ստեղծագործելու, բայց քանի որ Հայաստանում չի կարողանում երկար ժամանակով մնալ, շատերին մերժում է: Բայց եւ Թեհրանում էլ մշտապես մնալ Արազը չի պատրաստվում. «Ինչպես ասում են` որտեղ հաց, այնտեղ կաց: Թեհրանից լավ առաջարկներ էի ստացել, գնացի աշխատելու, բայց նորից կվերադառնամ: Նաեւ թեթեւ օդափոխություն էր ինձ անհրաժեշտ: Երեւան շուտ-շուտ եմ գալու, կարոտում եմ իմ Երեւանը, ընկերներիս, Թեհրանում երբեք մշտապես չեմ մնա»:
ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ