Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում: Ըստ այդ փոփոխությունների` ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները սահմանելու իրավասությունն անցնում է ՀՀ ոստիկնապետին, իսկ նախքան այս այն վերապահված էր Կառավարությանը:
«Որոշման նախագծի ընդունման արդյունքում` պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները կսահմանվեն ՀՀ ոստիկանության պետի հրամանով, և օրենսդրությունը կհամապատասխանեցվի «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի պահանջներին»,- նշեց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: