ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես աշխատում եմ «Հայփոստ» ՓԲԸ-ում, բայց շուտով իմ կենսաթոշակային տարիքը պետք է լրանա: Կցանկանայի իմանալ՝ արդյոք կարող եմ կենսաթոշակի անցնելուց հետո շարունակել իմ աշխատանքային գործունեությունը: Կա՞ արդյոք նման օրենք, թե՞ դա կախված է տվյալ գործատուի հայեցողությունից:   
Աստղիկ Բարսեղյան (62 տարեկան, բաժանմունքի օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, իհարկե, նման օրենք կա: Կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո աշխատողը կարող է մնալ եւ աշխատել: Կոնկրետ սահմանված ժամկետ չկա: Ինչքան նախատեսում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, այնքան էլ կարող են աշխատել: Այսքան ժամանակ դրա համար որեւէ մեկը չի ազատվել աշխատանքից, եթե ցանկացել է աշխատել:   

«Հայփոստ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ
կապերի եւ լրատվության պատասխանատու
Գեւորգ Աբրահամյան  


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Որքան հասկացանք «Հայփոստ» ՓԲԸ-ի պատասխանից, կենսաթոշակառուի՝ աշխատանքի մնալու հարցը կարգավորվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Բայց բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ, այնուհանդերձ, որոշիչ է լինում աշխատողի նկատմամբ գործատուի անձնական վերաբերմունքը:




Լրահոս