76-ամյա Գրիգորի Տեպոյանը, ով խնդրում է իրեն պարզապես «Գրիշա քեռի» անվանել, ոտքով Երևանից Մոսկվա է գնում: Այժմ նա Ռուսաստանի մայրաքաղաքի մոտերքում է: Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, վերջինս ցանկանում է ծաղիկներ դնել Անհայտ զինվորի գերեզմանին, հայտնում է «Միր» հեռուստաընկերությունը՝ տեղեկացնելով, որ իր արշավը թոշակառուն նվիրում է ռազմաճակատում բոլոր զոհվածներին:
Տեպոյանների ընտանիք չի վերադարձել 5 տղամարդ: Նրանց թվում է նաև Գրիգորիի հայրը: Կրտսեր սերժանտ Ունան Տեպոյանը զոհվել է Դնեպրոպետրովսկի մատույցներում` 1943 թ. դեկտեմբեր ամսին, նա ընդամենը 30 տարեկան է եղել:
Հայազգի թոշակառուն ռուսական հեռուստաընկերությանը նաև պատմել է, որ նրա թիկունքի հետևում է մնացել շուրջ 2000 կմ և թե ինչպես է մեկ տարի առաջ ծրագրավորել այս արշավը, մարմնամարզությամբ զբաղվել, շատ քայլել: