Այսօր կառավարության նիստում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ասաց, որ Հայաստան են այցելելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի պատվիրակության անդամները ՝ երեք կոլեգիայի անդամ-նախարար:
Փոխվարչապետը նշեց, որ նրանք կառավարության ներկայացուցիչներին ներկայացնելու և նրանց հետ քննարկելու են մաքսային օրենսգրքի հետ կապված հարցեր, հարկային որոշ հարցեր: Նա հայտնեց, որ Վիետնամի հետ ԵՏՄ-ն նախատեսում է կնքել ազատ առևտրի համաձայնագիր, և դա ևս ներկայացվելու է Հայաստանի հանրությանը:
«Խնդրում եմ բոլորին ակտիվորեն մասնակցել այդ հանդիպումներին»,- նշեց Վաչե Գաբրիելյանը: