Կառավարության նիստի ավարտին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրեց, որ այս տարի դպրոցներում «Վերջին զանգ»-ը տեղի կունենա մայիսի 22-ին, և հորդորեց բոլոր նախարարներին այդ օրն այցելել որևէ դպրոց։
«Մենք ունենք ձևավորված ավանդույթ, որ կառավարության անդամները մասնակցում են «Վերջին զանգ»-ի միջոցառումներին, կցանկանայի, որ այս տարի ևս անմասն չմնանք այդ միջոցառումներից»,- նշեց Աշոտյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց. «Առաջարկում եմ, որ իրենք ներկայացնեն իրենց նախասիրությունը, թե որ դպրոց են ուզում այցելել, և Դուք տեղյակ լինեք ու կազմակերպեք։ Սա շատ կարևոր է»: