
Կրասնոդարի Նորիլսկ քաղաքից Նովոսիբիրսկ չվերթ իրականացնող Nordstar ավիաընկերության ինքնաթիռի ուղևորուհին կոպտորեն խախտել է մաթեմատիկայի կանոնները: Շնորհիվ նրա՝ ավիաընկերությունը Նորիլսկ է հասցրել մեկ ուղևոր ավելի, քան գրանցված է եղել Կրասնոդարից չվերթի ժամանակ:
Նովոսիբիրսկի ու Նորիլսկի միջև՝ 10.000 մ բարձրության վրա լույս աշխարհ է եկել տղա երեխա, ում անունն է Արսենի, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ծնունդն ընդունել են բորտուղեկցորդները: Նրանք օդում երիտասարդ մորն ու փոքրիկին ապահովել են անհրաժեշտ ամեն ինչով, իսկ ինքնաթիռի վայրէջք կատարելուն պես նորաթուխ մայրիկին ու նորածնին դիմավորել է շտապօգնության մեքենան: