
Armlur.am-ի տեղեկություններով, օրերս Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցած միջադեպի գործով Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունը մի քանի մարդու կանչել է հարցաքննության: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, հարցաքննության ծանուցում ստացածների մեջ է նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը:
Վերջինիս անունը, հիշատակվում է ծեծկռտուքի մասնակիցների թվում:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գորիս քաղաքի «Սըդղի գյոլ» կոչվող տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հերքել էր որդու մասնակցությունը գործին` վստահեցնելով, որ դեպքի օրը Տիգրան Խաչատրյանը Երևանում է եղել: