Ռուսաստանի տնտեսությունը շնորհիվ մի շարք փաստերի` վերականգնվում է խոր ճգնաժամից հետո. դրա համար ավելի լավ իրավիճակ պատկերացնելը դժվար է, հայտնում է ամերիկյան CNBC հեռուստաալիքը:
Տոկոսադրույքներն իջեցվել են, նավթի գները դրական դինամիկա են ցուցադրում, հարևան Ուկրաինայի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացել է: Ռուսաստանը չի կարող անգամ երազել ավելի լավ կոմբինացիայի մասին՝ իր տնտեսությունը վերականգնելու համար, գրում է CNBC-ը:
BCS Financial ընկերության շուկայի հարցերով գլխավոր փորձագետ Ջոզեֆ Դայան, մեկնաբանելով ՌԴ տնտեսության վիճակը, նշել է ռուբլու աճն ու հայտարարել, որ ըստ նրա՝ դա նախևառաջ կապված է նավթի գնի դրական դինամիկայով:
Սակայն աշխարհաքաղաքական իրավիճակը ևս դրական ազդեցություն է ունենում ՌԴ-ում տիրող իրավիճակի վրա, ընդգծում է Դայանը. Ուկրաինայում հակամարտությունը վերջին մի քանի ամիսներին թուլացել է, փորձագետը կարծում է, որ սա ՌԴ տնտեսությանն օգուտ է բերում: