ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ Մեղրու ճանապարհաշինարարները վարորդներին օգնել են անվտանգ շարունակել ճանապարհը:
Մայիսի 6-ի ուշ երեկոյան ձյուն է տեղացել Քաջարան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին, որտեղ 4-5 թեթև մարդատար ավտոմեքենաներ արգելակվել էին և չէին կարողանում շարունակել ճանապարհը:
Ահազանգ ստանալուն պես նրանց օգնության են հասել Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները և հատուկ տեխնիկայի միջոցով օգնել են վարորդներին անվտանգ շարունակել ճանապարհը:
Մանրամասները` տեսանյութում