Ինչպես փոխանցում է «Իզվեստիա» թերթը, Սերգել Լավրովի պաշտոնական այցը Թուրքիա հետաձգվել է: Ուշագրավ է, որ հանդիպումը հետաձգվել է թուրքական կողմի խնդրանքով: Մասնավորապես չեղյալ է հայտարարվել ռուս-թուրքական ռազմավարական համագործակցության հերթական՝ հինգրերորդ նիստը, որը պետք է կայանար մայիսի 16-ին` Անթալիայում:
Ինչպես թերթին հայտնել են իր դիվանագիտական աղբյուրները, Թուրքիան իր այս խնդրանքը բացատրել է երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններով:
«Թուրքական կողմն առաջարկել է այս հարցին վերադառնալ հունիսի 20-ից հետո, երբ կձևավորվի նոր կառավարություն»,- հայտնել է աղբյուրը: -Սա շատ հաճախակի կիրառվող պրակտիկա է, երբ ընտրությունների նախօրեին նման փոփոխություններ են կատարվում՝ առավել ևս հաշվի առնելով Թուրքիայի քաղաքական պատմությունը»: