
“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը տեղակալ է նշանակել իր աներորդուն: Թերթը փորձել է թաղապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պատասխանատու Արևիկ Եղիազարյանից պարզել, թե Սարգսյանն իր աներորդուն որ արժանիքի համար է այդ պաշտոնին նշանակել: “”Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարն ընդունում և ազատում է տեղակալին: Նույն օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ տեղակալի պաշտոնը հայեցողական է, և այդ պաշտոնում սեփական հայեցողությամբ նշանակում է վարչական շրջանի ղեկավարը: Տվյալ պաշտոնում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը նշանակել է Գևորգ Ֆրունզի Հովհաննիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական պատրաստվածությունը, փորձը՝ կառավարման ոլորտում և կենսագրությունը”,-եզրափակել է ՀԿԼՎ պատասխանատուն: