
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսում հարկային ստուգումները շարունակվում են:
Կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան այս մասին ասաց ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: Նա չցանկացավ ստուգումների ընթացի մասին մանրամասներ ներկայացնել: «Ստուգումներն ընթացքում են, կտեղեկանանք, թե ինչ արդյունքներ կան»,- նշեց նա:
Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսների ստուգումները սկսվել էին դեռ փետրվարի 12-ին, երբ ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարեց զբաղվել այդ հարցով: