
Սասուն ջոկատի հրամանատար, ազատամարտիկ, «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության համակարգող խորհրդի անդամ Սասուն Միքայելյանը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեության ու աշխատանքներին:
Ս. Միքայելյանը հայտարարեց, որ իրենք այս ընթացքում լուրջ աշխատանքներ են իրականացնում կուսակցության ձեւավորման համար: Միքայելյանը նշեց, որ իրենք չեն լինի այն ընդդիմադիր ուժերի նման, որոնք ժողովրդին փողոցում մենակ են թողել:
Ազատամարտիկը վստահեցրեց, որ իրենք չեն ցանկանում ուղղակի ուժ լինել, որով ընդամենը կավելացնեն կուսակցությունների թիվը: Նրա խոսքով` իրենք պատերազմի դաշտ չեն գնացել այն բանի համար, որ ժողովուրդը ապրի ստրուկի կարգավիճակում:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում