ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Armlur.am-ի Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ հարցը վերաբերում էր Գոհար Ենոքյանին:
«Ես տպավորություն ստացա, որ Գևորգ Կոստանյանը ինքը ևս մտահոգ է Գոհար Ենոքյանի առողջական վիճակով, և գրեթե լիահույս եմ, որ ժամկետը լրանալուն պես տիկին Ենոքյանը կլինի ազատության մեջ: Դատախազն ինքը ևս գտնում է, որ նման տարիքի կինը` նման առողջական խնդիրներով, չի կարող դիմանալ այդ ռեժիմին», – նշեց ԲՀԿ առաջնորդը:
Նշենք, որ այսօր լրանում է Գոհար Ենոքյանի ձերբակալման 72 ժամը և խափանման միջոցը չփոխելու դեպքում նա կտեղափոխվի կանանց գաղութ: