
Այսօր հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականն այս ամիս ևս զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականը:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Գերմանիա – 1687 միավոր
2. Արգենտինա – 1494
3. Բելգիա – 1457
4. Կոլումբիա – 1412
5. Բրազիլիա – 1372
6. Հոլանդիա – 1301
7. Պորտուգալիա – 1221
8. Ուրուգվայ – 1176
9. Շվայցարիա – 1135
10. Իսպանիա – 1132