
Հոլանդական ՊՍՎ-ի կիսապաշտպան Մեմֆիս Դեպայն այս մրցաշրջանի վերջում կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
2 ակումբները կարողացել են փոխհամաձայնության գալ։ Առաջիկայում Հոլանդիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում և կկնքի պայմանագիր։ Հոլանդիայի ընթացիկ առաջնությունում Դեպայը մասնակցել է 28 խաղի և խփել 21 գոլ: