ԱՄՆ փոխնախագահը կմասնակցի Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը. «Ազատություն» ռ/կ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

«Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, այսօր երեկոյան Վաշինգտոնի Ազգային մայր տաճարում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջկրոնական աղոթք, որին հազարավոր քաղաքացիների հետ միասին կմասնակցեն Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաներ ու օրենսդիրներ և որի ընթացքում ելույթով հանդես կգա Հայաստանի նախագահը:

ԱՄՆ-ի փոխնախագահի գրասենյակից «Ամերիկայի Ձայն»-ին հայտնեցին, որ Ազգային մայր տաճարում կայանալիք միջոցառմանը ներկա է լինելու Միացյալ Նահանգների երկրորդ ամենաազդեցիկ պաշտոնյան՝ փոխնախագահ Ջո Բայդենը:




Լրահոս