Հյուսիսային Օսիայում հոկտեմբերի 23-ի գիշերը ահաբեկիչ-մահապարտը պայթեցրել է ճանապարհային ոստիկանության կետը,- գրում է Интерфакс-ը:
Պայթյունը որոտացել է Չերմեն ավանում՝ Հյուսիսային Օսիայի և Ինգուշեթիայի սահմանին: Դրա արդյունքում զոհվել է մեկ մարդ, վիրավորվել են 3-ը: Ճանապարհային ոստիկանության շենքը ամբողջովին քանդվել է: Պայթուցիկը հայտնաբերվել է ВАЗ-2109 ինգուշեթական համարանիշով մեքենայի մեջ, որով էլ ահաբեկիչը ժամանել էր Ինգուշեթիայից: Պայթյունը հնչել է հենց այն պահին, երբ իրավապահ մարմինները զննելու նպատակով կանգնեցրել են մեքենան: