
Վրաստանի ՆԳՆ-ն շարունակում է իշխող կոալիցիայի նախընտրական խոստումների համաձայն բարեփոխումներն ու մոտ ժամանակում իր լիազորությունների մի մասը կփոխանցի նոր ստեղծվող Պետական անվտանգության ծառայությանը, հայտարարել է իրավապահ գերատեսչության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին:
«Մոտ ապագայում պլանավորվում է ներքին գործերի նախարարության բաժանում՝ ՆԳՆ կմնա առանձին գերատեսչություն, իսկ նրան զուգահեռ կստեղծվի պետական անվտանգության ծառայություն՝ իր խնդիրներով ու իր կառուցվածքով: Դա կլինի այն բարեփոխումների շարունակությունը, որը սկսվել է ՆԳՆ-ում 2012 թ»,- ասել է նախարարը խորհրդարանական կոմիտեների համատեղ նիստի ժամանակ:
Նա պարզաբանել է, որ ոստիկանության գլխավոր խնդիրը կմնա հանցագործությունների կանխումն ու կանխարգելումը, իսկ Պետական անվտանգության ծառայությանը՝ պետության համար սպառնալիքների մասին տեղեկության հավաքագրումը և առանձնակի բնույթի հանցագործությունների կանխումը: