Մահվան ելքով վրաերթ գինու եվ կոնյակի գործարանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ` հոկտեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Ռուզան Քոչարյանը, վարելով “Օպել Աստրա” մակնիշի 29 ՏՕ 699 համարանիշի ավտոմեքենան, Ոսկևազ գյուղից դեպի Ագարակ գյուղ տանող ավտոճանապարհին` “Հայասի” գործարանի մոտ վրաերթի է ենթարկել Ոսկևազ գյուղի բնակչուհի 58-ամյա Աիսա Շահինյանին: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը՝ վրաերթի հետևանքով Ա. Շահինյանը ագոնալ վիճակ ախտորոշմամբ տեղափոխվում է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ մահանում է: shamshyan .com-ը հայտնում է, որ Ա. Շահինյանը աշխատում էր ,Հայասիե գինու և կոնյակի գործարանում որպես բանվորուհի: 
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:




Լրահոս