Բրիտանական Dail Mail պարբերականը փորձել է պատկերացնել, թե ինչպես է եղել Մեծ Բրիտանիայի միապետ Եղիսաբեթ 2-րդի ու նրա նորածին ծոռնուհու՝ 5 օրական Շառլոթ Էլիզաբեթ Դիանայի առաջին հանդիպումը: Իհարկե, դժվար է պատկերացնել, թե ինչպես է թագուհին փոխում փոքրիկի տակդիրն ու տաքացնում շշով կաթը:
Հրապարակված ֆոտոշարքում, որի հերոսներն են թագուհու, Քեմբրիջի դուքս Ուիլիամի ու դքսուհի Քեյթ Միդլթոնի, ինչպես նաև նրանց 2 երեխաների նմանակները, կարելի է պատկերացնել, թե ինչպիսին է եղել միապետի` 20 րոպե տևած հանդիպումը իր ծոռնուհու հետ: