Միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին նշվում է Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, 2012 թվականի հոկտեմբերի 26-ից գործարկվելու է ,Մ-4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահմանե միջպետական նշանակության ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում (թունելի հարակից տարածք)` Սևանից դեպի Դիլիջան ուղղությամբ նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ ճանապարհի տվյալ հատվածում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 50 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: