ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Ինչպես ողջ Եվրոպայում, այնպես էլ Հայաստանում երեկ նշվում էր հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի օրը: Մայրաքաղաքում հաշմանդամություն ունեցող անձինք իրականացնում էին ֆլեշ-մոբ, որին մասնակցում էին նաեւ մարզերից եկած հաշմանդամներ: Չնայած իրականացվող միջացառումներին, միեւնույնն է՝ հաշմանդամություն ունեցող անձինք որեւէ դրական ակնկալիքներ չունեն: Նրանք պետական մարմինների հետ այլեւս հույս չեն կապում, իսկ բողոքներն ու դժգոհություններն օր օրի ավելանում են՝ թեքահարթակներից մինչեւ աշխատանքի խնդիրներ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ կարելի է արդյո՞ք ՍՊԸ-ի եկամտահարկը եւ սոցիալական վճարը բանկում մուծել առանց հաշվեհամարին մուտք անելու ու փոխանցելու, եթե գումարը չի գերազանցում 300.000 (երեք հարյուր հազար) դրամը:

Արթուր Մխիթարյան (34 տարեկան, օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Արթուր Մխիթարյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը չի տարածվում պետական բյուջե վճարվող հարկերի եւ վճարների նկատմամբ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, եթե վճարվող գումարը փոխանցվում է պետբյուջե, ապա կարելի է առանց հաշվեհամարին մուտք անելու վճար կատարել: Ավելացնենք, որ 2013 թվականի հունվարի 1-ից Հայաստանում գործում է «Եկամտային հարկի մասին» նոր օրենք, որը փոխարինելու է ներկայումս գործող «Եկամտահարկի մասին» եւ «Պարտադիր սոցիալական ապահովության վճարումների մասին» օրենքներին: Այսինքն՝ յուրաքանչյուր աշխատողի համար գանձվող սոցիալական ապահովության վճարը եւ եկամտահարկը միացվելու են:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ունեմ երկու անչափահաս երեխա, ամուսնալուծված եմ: Աշխատավարձս կազմում է 80.000 դրամ: Մինչ աշխատանքի անցնելս ստանում էի 30.000 դրամ նպաստ: Խնդրում եմ ասեք` աշխատանքի անցնելուց հետո ինձ նպաստ հասնո՞ւմ է, թե՞ ոչ, եւ եթե այո, ապա որքա՞ն գումար կարող եմ ստանալ:

Հայկանուշ Սարգսյան (39 տարեկան, ուսուցիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ եւ 16-րդ հոդվածների համաձայն` ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակվում է այն ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության սահմանային միավորից: ՀՀ Կառավարության 30.01.2014 թվականի N 65-Ն որոշմամբ 2014թ. ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը:
Առավել մանրամասն պարզաբանումներ ստանալու համար Հայկանուշ Սարգսյանը կարող է դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով, եթե մեզ դիմած քաղաքացին ներկայանա սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին եւ պարզի, որ իր անապահովության սահմանային մեծության միավորը 30 է, ապա նա առանց որեւէ խնդրի կարող է ստանալ իր ընտանիքին հասանելիք սոցիալական նպաստը: Սակայն ցավով պետք է նշենք, որ հանդիպում են դեպքեր, երբ օգտվելով դիմողների անտեղյակությունից՝ նրանց փորձում են մոլորության մեջ գցել: Ինչպես օրինակ տիկին Հայկանուշի դեպքը, որին հավատացրել էին, թե անապահովության սահմանային մեծության միավորը պետք է լինի 60.00, որպեսզի իրեն հատկացվի նպաստ: Հուսանք, որ համապատասխան մարմինները հետեւողականություն կդրսեւորեն, եւ նման անօրինականություններ այլեւս չեն գրանցվի:




Լրահոս