Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.00-ին, “Գուգարքի” անտառտնտեսության մասնաճյուղից ոստիկանության Գուգարքի բաժին գրությամբ ստացվել են անտառխախտման արձանագրություններ, որ նույն անտառտնտեսության “Եղեգնուտի” անտառպետության թիվ 3 և թիվ 4 պահաբաժիններում կատարված ստուգմամբ հոկտեմբերի 12-ին հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամաչափի ծառերի 11 կոճղ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված անտառպետության թիվ 4 պահաբաժնի տարածքից 1990 թ. ծնված Արտուր Պ.-ն հոկտեմբերի 10-ին ձեռնասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է տարբեր տեսակի 7 ծառ, մի մասն իրեն պատկանող ,Ֆորդ Տրանզիտե մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է տան բակ, իսկ մնացածը հոկտեմբերի 22-ին, ժամը 17.25-ի սահմաններում, տեղափոխելիս Փամբակ գյուղի վարչական տարածքում ոստիկանության ծառայողների կողմից բերման է ենթարկվել բաժին:
Ոստիկանությունից armlur .am-ին հայտնում են, որ նշանակվել է մասնագիտական ստուգում: Կատարվում է քննություն: