Գինին` քաշի նվազեցման նոր օգնական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտնականները պարզել են, որ գինին կարող է օգնել նիհարելուն: Ասում են, որ գինին կարող է խոչընդոտել ավելորդ քաշ հավաքելուն: Այս ըմպելիքը կարող է օգնել վերահսկելու սեփական քաշը:

Հետազոտություններն իրականացվել են 13 տարի շարունակ միջին քաշ ունեցող մոտ 20 000 կանանց շրջանում: Պարզվել է, որ այդ տարիների ընթացքում օրական մեկ-երկու գավաթ գինի օգտագործող կանանց մոտ ավելորդ քաշ հավաքելու հավանականությունը 30 %-ով ավելի քիչ է, քան ալկոհոլ չօգտագործած կանանց մոտ:

Պատճառներից մեկը հավանաբար այն է, որ խմիչքը յուրացնելիս օրգանիզմը մեծ քանակությամբ կալորիա է ծախսում: Փաստորեն, գինին կանանց համար ավելի օգտակար է: Տղամարդիկ, ի տարբերություն կանանց, այդքան շատ կալորիա չեն կորցնում:

Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ չափավոր քանակությամբ ալկոհոլ օգտագործող կանայք ավելի քիչ են ուտում: Գինու չարաշահումը, սակայն կարող է տարբեր առողջական խնդիրների պատճառ դառնալ, ինչպես օրինակ՝ կրծքի քաղցկեղի, սակայն օրական մեկ-երկու գավաթ գինին` ճիշտ սննդակարգի և մարզումների հետ մեկտեղ, առողջ ապրելակերպի ժամանակակից ձև է:




Լրահոս