
Հանրապետության տարածքում`
Մայիսի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 9-ին‵ երեկոյան ժամերին, 10-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում՝
Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-ին` երեկոյան ժամերին, 10-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: