ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի աշխատակցին՝ ավելի քան 13 մլն. դրամ հափշտակելու համար։
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքի 37-ամյա աշխատակցուհին փոստային բաժանմունքին տրամադրված, կենսաթոշակառուներին և նպաստառուներին հանձնելու համար իրեն վստահված գումարներից 2013թ. փետրվար ամսից մինչև 2014թ. մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում յուրացնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափի 13.759.393 ՀՀ դրամ գումար։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա աշխատակցուհուն մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: