Ռոնդա Ռոուզին շարունակում է ապացուցել, որ ինքն անպարտելի է: UFC 184 մրցաշարի պատմության մեջ նա ձևակերպել է ամենաարագ հաղթանակը և կրկին անգամ ապացուցել, որ իր հետ պետք է հաշվի նստել:
Business Insider պարբերականը Ռոնդային դասել է իշխող մարզիկների շարքում, որտեղ նա առաջ է անցել շատ հայտնիներից: Նա իր բոլոր խաղերն ավարտել է հենց առաջին ռաունդում և բոլոր պրոսֆեսիոնալ խաղերում 28 հարվածից ավել չի ստացել: Ռոնդայի վերջին երեք մարտերը տևել են 1 րոպե 36 վարկյան:
Ցուցակում են նաև NBA-ի աստղեր Մայա Մուրը և Կենդիս Պարկերը: Նա առաջ է անցել հայտնի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսից և Կրիշտիանու Ռոնալդուից: