Նախարար Օհանյանի տիկինն էլի «առաջին գծում է» (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 7-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում բացվել է նոր թանգարան: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա տիկինը՝ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը:

11238972_944053785638671_3674016825510414716_n

Ասել է թե՝ նախարար Օհանյանի կինն էլի «առաջին գծում է»: Լուսանկարում երևում է, թե ինչպես է նա ամուսնուն ծանոթացնում «բժշկական նրբություններին»:

11193221_944054315638618_3045614055321210105_n (1)

«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը, որը մասնագիտությամբ ատամնաբույժ է, պարզվում է, չի ազդվում քննադատությունների այն ալիքից, որ բարձրացել է՝ հենց իր լուսանկարների հաճախակի հրապարակման պատճառով: Նա շարունակում է ինքնագովազդը՝ Սեյրան Օհանյանի հակագովազդի հաշվին՝ ի հեճուկս առաջին տիկին Ռիտա Սարգսյանի:

11150866_944054418971941_5284310475529095829_n

Ու սա այն դեպքն է, որ ոչ թե լրագրողներն են մտնում «նախարարի տուն», այլ նախարարն է իր ընտանիքին հրապարակայնեցնում՝ ամեն անգամ ցուցադրելով գեղեցկուհի կնոջ լուսանկարները՝ սարքովի հարցազրույցների ֆոնին: Իհարկե, կան երկրներ, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք կամ աղջիկները չափից ավելի ակտիվությամբ են աչքի ընկել (օրինակ՝ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի կինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կինը, վերջապես Չաուշեւսկու կինն ու Բրեժնևի դուստրը իրենց ակտիվությամբ միշտ գերազանցել են պաշտոնյաներին): Սակայն այս երևույթը լավ չի ընկալվել ո´չ այդ երկրներում, ո´չ էլ՝ գործընկեր երկրների մոտ:

Ու մենք ամենեւին չենք ցանկանա, որ ՀՀ որեւէ պաշտոնյա, առավել եւս պաշտպանական գերատեսչության ղեկավարը որեւէ հարցում անլուրջ իմիջ ունենա կամ ստվերում մնա: Պարզապես կա մի ճշմարտություն, որ կառավարման համակարգում պետք է դերակատարություն ունենան այն մարդիկ, որոնք նշանակված են եւ կոչված են հենց դրա համար:

Անի Ստեփանյան




Լրահոս