
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 15-48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջ և Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվակ: Նախնական տվյալներով կա 4 տուժած, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Մեր տեղեկություններով վթարված մեքենան “Գազել” մակնիշի է։