
Երեւանի Սարալանջ եւ Տերյան փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 23-ին, ժամը 15.48-ին: Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարկան ջոկատը, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում “Գազել” մակնիշի SO 441 պետհամարանշով ավտոմեքենան (պատկանում է թիվ 43 երթուղուն) կողաշրջվել եւ բախվել է կայանված “Պեժո 407” մակնիշի 33 AR 340 պետհամարանիշով ավտոմեքենային: Նախնական տվյալներով` կա 4 տուժած, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: ԱԻՆ-ից խոստացել են տրամադրել լրացուցիչ տեղեկություն: