![](https://armlur.am/wp-content/uploads/2015/05/327025.jpg)
«Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ուշադրություն չի դարձնում իր հեռացման մասին պարբերաբար պտտվող լուրերին:
«Բոլորը գրում են, թե ես վերադառնում եմ Թուրքիա, սակայն ես մտադիր եմ նոր մրցաշրջանն անցկացնել Ուկրաինայում»,- նշել է նա:
«Այո, իմ գործող պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի վերջում, բայց ես այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն ունեմ», – հավելել է մասնագետը: