«Խոպանչիների հարկը» «ռուսահայերի» հետ պայմանավորվածության արդյո՞ւնք է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս մեծ աղմուկ հանած «խոպանչիների հարկում» անվանումը ստացած շահութահարկի եւ եկամտահարկի մասին օրինագիծը, պարզվում է` այնքան էլ օդից չի բերվել խորհրդարան: Դրա տակ կոնկրետ պայմանավորվածություններ եւ կոնկրետ թվեր կան՝ ռուսաստանահայ մոտ 100 կազմակերպությունների, այդ թվում` Սամվել Կարապետյանին, Ռուբեն Վարդանյանին, Արա Աբրահամյանին պատկանող, որոնք այստեղից շինարարական ուժ-կազմակերպություններ կտանեն Ռուսաստան` գրանցելով իրենց կազմակերպությունները Հայաստանում, նախ` որ ավելի էժան հարկեր մուծելու հնարավորություն ունենան, եւ ապա` կարողանան բարձրացնել Հովիկ Աբրահամյանի օրոք «ցածրացած» տնտեսությունը, լցնել դատարկված գանձանակը:

Ընդ որում, «հրահանգը» տրված է խորհրդարանի դիմացի մայթից` Բաղրամյան 26-ից, որն էլ «անձամբ» է պայմանավորվել թե «ռուսահայերի», թե Ռուսաստանի հետ, քանզի ԵՏՄ-ական Ռուսիայի համար դրանք «մելկի» թվեր են, իսկ Հայաստանի համար` էական, տեղեկացրեց մեր աղբյուրը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս