Հարկատուների միջոցներով քաղավիացիայի գլխավոր վարչությունը 41 հազար դրամանոց ծաղկեպսակ է գնել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը «Է.Ֆ.Դ.» ընկերության հետ այս տարվա ապրիլի 15-ին պայմանագիր է կնքել, որով 410 հազար դրամով «Պասիֆլորա» շուրջօրյա ծաղկի սրահից ձեռք է բերել 10 հատ ծաղկեպսակ: Ստացվում է, որ քաղավիացիայի գլխավոր վարչությունը մեր՝ հարկատուների միջոցներով մեկ ծաղկեպսակը գնել է 41 հազար դրամով: Սա այն դեպքում, երբ այն շատ ծաղկի սրահներում ավելի մատչելի գնով է վաճառվում:

Սակայն պայմանագրի բովանդակությունից պարզ չի դառնում, թե ծաղկեպսակները հատկապես ինչ նպատակով են ձեռք բերվել, որտեղ են տարվել կամ ուղարկվել: Համենայնդեպս, այդ օրերին համազգային սգո օր չի եղել, բարձրաստիճան պաշտոնյա էլ չի մահացել, որ ցավակցելու գնացած լինեին: Դժվար, թե Ծիծեռնակաբերդ գնային ապրիլի առաջին կեսին եւ այն էլ միանգամից 10 ծաղկեպսակով»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս