ԽԱԲԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի Աջափնյակ համայնքի թաղամասերից մեկում: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած Անահիտ Գրիգորյանը (անունը փոխված է) տեղեկացրեց, որ իր տղան` Արմենը (անունը փոխված է), ծառայում է Գորիսի զորամասում: Անահիտի պատմելով` Գորիսի զորամասի ճաշարանի աշխատակից մի կին ներկայացել է զինվորի մորը եւ ասել, թե եկել է իր տղայի զորամասից եւ այնպիսի հավաստի տվյալներ է ներկայացրել տղայի բանակային կյանքից, որ ուրախությունից շփոթված մայրը ասել է, թե ինչ պետք է անի: Կինն էլ ասել է, որ 20 000 դրամ տա: Արդյունքում՝ վերցնելով գումարը՝ կինը անհետացել է: Անահիտի տեղեկացմաբ` իր խաբվածության մասին նաեւ Գորիսի ոստիկանությունում են տեղեկացված եղել, սակայն այդպես էլ կնոջը ոչ մի կերպ չեն կարողացել գտնել: Մեզ մնում է մայրերին խորհուրդ տալ զգոն լինել եւ չտրվել էմոցիաներին:




Լրահոս